Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին խոստացել է անդամակցել ՆԱՏՕ-ին

Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին խոստացել է անդամակցել ՆԱՏՕ-ին
06.06.2019 | 13:32

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան անպայման կանդամակցի ՆԱՏՕ-ին, բայց միայն հանրաքվեից հետո: Նա նշել է, որ նախ ուկրաինացիներին պետք է բացատրել, որ «դաշինքը սարսափելի չէ»։


«Դեպի ՆԱՏՕ ուղղությունը մեր երկրի անվտանգությունն է և մեր բանակի մակարդակը։ Մենք պետք է ուկրաինացիներին ասենք, թե ինչ է ՆԱՏՕ-ն, և որ այնքան էլ սարսափելի չէ»,-ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ երբ ուկրաինացիները պատրաստ լինեն, երկրի իշխանություններն անպայման կքննարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, և «Ուկրաինան ՆԱՏՕ-ում կլինի»։

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ